27.07.2025
Երևանի ավագանին ընտրել է քաղաքապետի երեք տեղակալներին
prev Նախորդ նորություն

Առուշանյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումը կհրապարակվի փետրվարի 9-ին

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ փետրվարի 8-ին ներկայացվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբանների միջնորդությունը՝ նրա կալանքը 80 մլն դրամից ավելի գրավի դիմաց փոխարինելու վերաբերյալ:


Առուշանյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Իր որոշումը դատարանը կներկայացնի փետրվարի 9-ին ժամը 09:40-ին:


VERELQ-ը հիշեցնում է, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու և խարդախության մեջ: Առուշանյանը "Հայաստան" դաշինքի ցուցակներով անցել է խորհրդարան, սակայն ավելի ուշ հրաժարվել է պատգամավորի մանդատից, քանի որ նրա գլխավորած դաշինքը համոզիչ հաղթանակ է տարել Գորիսի ընտրություններում:


 

ԱԺ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դրամ դարձնելու նախագիծը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին