24.11.2024
Դրական եմ գնահատում գնաճի զսպման ուղղությամբ մեր գործողությունները. ԿԲ նախագահ
prev Նախորդ նորություն

Հայտնի են "Ազգային վարկանիշ" մրցանակաբաշխության մրցանակակիրները

Կայացել է "Ազգային վարկանիշ" հաղորդաշարի մեկ տարվա ամփոփումը, որի նպատակը ոչ միայն տարվա ամփոփումն էր, այլ լավագույն գործարարներին, բժիշկ- բուժհիմնարկներին տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնելը: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստան-Արցախ-Սփյուռք համահայկական ամսագիրը:

Մրցանակաբաշխության մեկնրկին մրցանակներ ստացան այն բժիշկներն, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցել առաջնագծում: Անվանակարգերը տարբեր էին՝ պայմանավորված գործունեության առանձնահատկություններով: Ակնաբուժության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար մրցանակ ստացավ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ակնաբույժ, Ասատուր Հովսեփյանը, իսկ աչքի էքսիմեր լազերային վիրահատությունների ներմուծման, իրականացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար մրցանակ հանձնվեց Վ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա Թամազյանին:

Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի զարգացման ոլորտում ունեցած մեծագույն ավանդի և մասնագիտական բարձր գիտելիքների ցուցաբերման համար պարգեւատրվեց "Շենգավիթ" ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի ղեկավար Արսեն Վահրամյանը, իսկ վերականգնողական ոլորտի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար՝ "Էրեբունի" ԲԿ-ի վնասվածքաբանության եւ վերականգնողական բաժանմունքի վարիչ Լևոն Զավարյանը:


"Նորք Մարաշ" սրտաբանական կլինիկան այս անգամ ուներ երկու երիտասարդ մրցանակակիր, "Ամենապահանջարկված երիտասարդ անոթային վիրաբույժ" անվանակարգում մրցանակներ շնորհվեցին ներանոթային և էնդովասկուլյար վիրաբույժ Վրեժ Հովակիմյանին , իսկ "Երիտասարդ առաջատար մասնագետ" անվանակարգում՝ նույն կլինիկայի միջամտական սրտաբան Արշակ Ափոյանին:

"Հայաստանի առաջատար կլինիկա" անվանակարգում լավագույնը ճանաչվեց Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, իսկ "Տարվա հոգատար բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ" անվանակարգում մրցանակ ստացավ նույն կլինիկայի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար, բժիշկ-անեսթեզիոլոգ Հարություն Գրիգորյանը:

"Ամենաթրենդային պլաստիկ վիրաբույժ անվանակարգում" մրցանակ ստացավ <<Սեբաստիա» բժշկական կենտրոնի Պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գոռ Ամիրբեկյանը, Էսթետիկ բժշկության ոլորտում՝ առաջատար մասնագետ անվանակարգում "Արթկոսմեդ էսթետիկ" բժշկական կենտրոնի հիմնադիր Արթուր Սարգսյանը:

Ստոմատոլոգիական և իմպլանտոլոգիական ոլորտում ունեցած մեծագույն հաջողությունների և ձեռքբերումների համար լավագույնը ճանաչվեց AVA IMPLANT CLINIC -ը:

"Ամենապահանջարկված և առաջատար մասնագետ" անվանակարգում մրցանակի արժանանացավ "Արգինե Դավթյան" էսթետիկ գեղեցկության և առողջության կենտրոնի մաշկաբան –կոսմետոլոգ Աշխեն Զաքոյանը:
Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց գեղեցիկ երաժշտական կատարումներով:

Այն հայրենական արտադրողներն, ովքեր սպառողների շրջանում տարբեր տարիներին աչքի են ընկել խոսուն գործունեությամբ , մատուցել են բարձրորակ ծառայություններ, արտադրել որակյալ արտադրանք, ըդլայնել են արտադրության ծավալները, շուկայում առաջատար դիրք զբաղեցրել և սպառողների հանդեպ ցուցաբերել բարեխիղճ մոտեցում ևս գնահատվեցին արժանվույն:

"Միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություն" անվանակարգում մրցանակ շնորհվեց "Անռիվա" ընկերությանը:

"Հայաստանում առաջատար և լավագույն արտադրանք ապահովող ընկերություն" անվանակարգում մրցանակ ստացավ «ԻՆ-ՎԻ ԿԱԲԵԼ» մալուխներ և հաղորդալարեր արտադրող ընկերությունը:

"Հայաստանի լավագույն և առաջատար նորածնային հագուստ արտադրող ընկերություն" անվանակարգում մրցանակ շնորհվեց "Հեփի Քիդս" նորածնային խնամքի և հագուստի խանութների ցանցի հիմնադիր տնօրեն Տիգրան Կազանչյանին:

"Ջերմատներ կառուցող լավագույն ընկերություն" անվանակարգում մրցանակի արժանանացավ "Էկո Ջերմոց" ընկերությունը իսկ "Տարվա լավագույն ապրանքանիշ" անվանակարգում՝ «Որդան Կարմիր» շրթներկ արտադրող ընկերությանը:

"Բարձրակարգ սպասարկման և հաճախորդի համակրանքը վայելող" անվանակարգում մրցանակ ստացավ "BEST SHOP" ընկերությունը, "Տարվա լավագույն ապրանքանիշ" անվանակարգում՝ "Օրգանիկուս" օրգանական կոսմետիկայի խանութների ցանցը՝ տնօրեն Կարին Հարությունյանը:

"Էկոլոգիապես մաքուր ու անարատ կաթնամթերք արտադրող ընկերություն անվանակարգում" մրցանակ տրվեց "Դիլի" կաթնամթերք արտադրող ձեռնարկությանը իսկ պանրագործությա ն ոլորտում լավագույն մարզային պանրագործարանը ճանաչվեց "Ամասիա" պանրագործական ընկերությունը:

"Առաջատար և պահանջարկված արտադրանք ապահովող ընկերություն" անվանակարգում մրցանակի արժանանացավ Arm sponge ընկերությունը, "Հեղինակավոր եւ սպառողի բարձր գնահատականին արժանի" հրատարակչություն անվանակարգում լավագույնը ճանաչվեց "Տիգրան Մեծ" հրատարակչությունը:


"2021թ լավագույն փաստաբան" անվանակարգում մրցանակ ստացավ BALABEKYANS" law firm իրավաբանական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Հասմիկ Բալաբեկյանը:

Դիմահարդարման եւ վարսահարդարման ոլորտում թրենդային , հաճախորդի հանդեպ ուրույն մոտեցման եւ բարձրակարգ սպասարկման համար լավագույնը ճանաչվեց ANI AYVAZYAN make up studio ն՝ հիմնադիր Անի Այվազյան: