ՀՀ անշարժ գույքի շուկայում 2021թ-ին կատարված գործարքների ծավալները ռեկորդային են եղել
2021թ.-ի ընթացքում Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 201 հազար 563 իրավունքի պետական գրանցման գործարք, որը վերջին 10 տարվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: 2021թ.-ին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով:
Իչպես հայտնում է EconoMood-ը, Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի առքուվաճառքի 56 հազար 44 գործարք, որը 2010-2021թթ.-ի ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է. 2020թ.-ի համեմատ այն աճել է 21.4%-ով, իսկ 2019թ.-ի համեմատ՝ 8.8%-ով:
2021թ.-ին նախորդ տարվա համեմատ Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները, մեկ քառ. մետրի հաշվարկով, նվազել են 0.02%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 11 հազար 432 վարձակալության գործարք, որը 2020թ.-ի համեմատ աճել է 6.8%-ով, իսկ 2019թ.-ի համեմատ՝ նվազել 6.5%-ով: