24.11.2024
Իրավախախտ վարորդները պարեկներին կաշառք են առաջարկում. կտրուկ աճել են այդ դեպքերը
prev Նախորդ նորություն

ՄԻՊ ներկայացուցիչները Ոստիկանությունում առանձնազրույց են ունեցել բերման ենթարկվածների հետ

ԱՊՊԱ-ի վճարների թանկացման դեմ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացրած մասնակիցներին բերման ենթարկելու հետ կապված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանություն։

"Տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև այց արդյունքների հիման վրա` ըստ առանձին դեպքերի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր",- հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող մի խումբ վարորդներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց: Նրանցից շատերը բերման են ենթարկվել: