24.11.2024
Արմեն Դարբինյանը դիմել է Վլադիմիր Պուտինին
prev Նախորդ նորություն

Նախագահի պոտենցիալ թեկնածուն դեմ է պետական կառավարման գործող համակարգին

Նախագահը եւ կառավարությունը պետք է աշխատեն ներդաշնակ, - հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության՝ Հայաստանի նախագահի պոտենցիալ թեկնածու Վահագն Խաչատրյանը՝ դրանով իսկ փաստացի համաձայնելով նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մոտեցման հետ։


Միաժամանակ Խաչատրյանը նշել է, որ միշտ եղել է գործող խորհրդարանական կառավարման համակարգի քննադատը։ «Մենք ի սկզբանե դեմ էինք այդ բարեփոխումներին և, ցավոք, իրավացի էինք։ Կառավարման այս համակարգը բազմաթիվ լուրջ թերություններ ունի», - հայտարարեց նա՝ նշելով, որ այդ համակարգի թերություններն իրենց զգացնել են տալիս հատկապես ժողովրդավարության, կուսակցական համակարգի և պետական ինստիտուտների զարգացման ոչ բավարար մակարդակի պայմաններում։


«Ինչևէ, մենք ունենք Սահմանադրություն և պետք է առաջնորդվենք դրանով։ Սահմանադրությամբ նախագահին տրված են որոշակի լիազորություններ, և այդ լիազորությունները պետք է կատարել գործող Սահմանադրության տրամաբանությամբ», - հայտարարեց Խաչատրյանը։ Նա նշել է, որ 2015 թվականին ընդունված սահմանադրական բարեփոխումների նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխվել, բայց ինքը օրենք հարգող մարդ է եւ առաջնորդվում է գործող օրենսդրությամբ: