24.11.2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացնում է փակ նիստ
prev Նախորդ նորություն

Ես կարող եմ առաջադրվել նախագահի պաշտոնում. Վահագան Խաչատուրյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյան չի հաստատել և չի հերքել ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին տեղեկատվությունը:


Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԶԼՄ-ների համապատասխան հրապարակումները՝ նա նշել է. «Եկեք պայմանավորվենք, քանի դեռ խորհրդարանի խոսնակը չի հրապարակել այն որոշումները, որոնցով դադարեցվում են նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները, իսկ դա տեղի կունենա վաղը։ Այդ պատճառով սիրուն չի լինի, եթե մենք, չսպասելով որոշմանը, սկսենք նման խոսակցություններ վարել։ Մարդը դեռ հնարավորություն ունի հետ կանչել հրաժարականի դիմումը»։


Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ իր անունը հայտնվել է հավակնորդների ցուցակում, Խաչատուրյանը նշել է. «Տեսականորեն, այդպես պետք է տեղի ունենար, հաշվի առնելով բոլոր այն պահանջները, որոնք առաջադրվում են թեկնածուներին՝ լինել 40 տարեկանից բարձր, ունենալ Հայաստանի քաղաքացիություն և հարուստ անցած ճանապարհ... այդ տեսանկյունից ես լիովին կարող էի հայտնվել հավակնորդների ցուցակում։ Որպես կառավարության անդամ և քաղաքական թիմի անդամ՝ ես կարող եմ առաջադրվել»։


Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե որն է իր կենսագրության մեջ կատարված ճշգրտումների պատճառը, մասնավորապես, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը նրա անդամակցության մասով: «Դա իմ մեղքն է։ 2017 թվականից դադարեցրել եմ կուսակցական գործունեությունը, այնտեղ ուղղակի կա համապատասխան դիմումի առկայության/բացակայության խնդիր։ Հիմա այդ հարցը ճշտվում է», - ասել է նա։