25.05.2025
ՀՀ նախագահի թեկնածուի անունը հայտնի է
prev Նախորդ նորություն

Ողջո՛ւյն Երևան. աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինայի տեսաուղերձը հայ հանդիսատեսին

Փետրվարի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկ բացառիկ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ տենոր Ալեսանդրո Սաֆինան:


Սիրված տենորը Երևանում սպասվող երաժշտական տոնին ընդառաջ, իր տեսաուղերձն է հղել հայ հանդիսատեսին.


"Ողջո՛ւյն Երևան, կտեսնվենք փետրվարի 13-ին իմ համերգին, սիրով կսպասեմ Ձեզ, մինչ հանդիպում"։

Իտալացի տենորը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր՝ Նիկոլա Սիմոնի ղեկավարությամբ: Հարվածային գործիքներ՝ Պաոլո Պրիզոն։ Երևանյան մենահամերգի ընթացքում Ալեսանդրո Սաֆինան կկատարի իր՝ բոլոր ժամանակների հանրածանոթ և գեղեցիկ սիրո երգերը:
Համերգի գլխավոր հովանավոր և կազմակերպիչ Sonati Art Made Textile ընկերություն: (https://www.facebook.com/sonati.armenian.textile):

Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am կայքից և Արամ Խաչատրյան համաերգասրահի տոմսարկղից:


Հայաստանում կատարվել է 1 883 413 պատվաստում. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան