23.11.2024
Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց
prev Նախորդ նորություն

Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Արմեն Սարգսյանի հրաժարականով. պատգամավոր

Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով. կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

"Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո",- գրել է նա: