24.11.2024
Զինված խմբի անդամները վայր են դնում զենքը եւ հանձնվում
prev Նախորդ նորություն

ԱԱԾ. «Սասնա ծռեր» զինված խումբը հանձնվել է՝ «ձերբակալվել է 20 ահաբեկիչ»

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ սույն թվականի հուլիսի 30­ին և 31­ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է:

Ըստ մամուլի տվյալների վերջինը ՊՊԾ գնդից դուրս է եկել այս բոլոր օրերի ընթացքում զինված խմբի, "Սասնա ծռերի" կալանավորված առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի և իշխանությունների միջև բանակցությունները վարող Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Ավելի վաղ զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտնել էր, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները հանձնվում են իրավապահներին: «Շատ ծանր որոշում էր մեզ համար: Մենք որոշեցինք արյուն չհեղել ռազմագերու կարգավիճակով եւ հանձնվել», - ասել է Վարուժան Ավետիսյանը: