23.11.2024
Գլխավոր դատախազ. Խաղաղ կարգավորում հնարավոր է միայն, եթե զինված խումբը զենքը վայր դնի
prev Նախորդ նորություն

Ավետիսյան. Ոտքից վիրավորում է ստացել Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը)

Զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ հայտնել է, որ ոտքից վիրավորում է ստացել Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը): Թե ինչ վնասվածք է նա ստացել դեռ պարզ չէ:

Նա նշել է, որ Խանդոյանը մոտեցել է պարզելու, թե ինչ են նետում անօդաչու թռչող սարքից՝ կասկածելով, որ հնարավոր է դա ռումբ է և այդ պահին դիպուկահարի արձակված կրակոցից ոտքից վիրավորում ստացել:

Ավետիսյանը նշել է, որ եթե այդպես շարունակվի, ապա իրենք ևս կդիմեն զենքի միջոցով ինքնապաշտպանության:

«Մենք չենք ուզում արյունահեղություն, մենք ահաբեկիչներ չենք: Բավարար ուժեր ունենք, որ իրենց լուրջ հարված հասցնենք, բայց չենք ուզում արյունահողություն: Իրենք էլ գիտեն, որ մենք ահաբեկիչ չենք, բայց մեզ հետ վարվում են իբրև ահաբեկիչների հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ սպասում են ժողովրդի շարժմանը, քաղաքական գործընթացների:

Վարուժան Ավետիսյանը նաև հորդորում է իշխանությանը իրենց հատ-հատ մաշեցնելու քաղաքականություն չվարել, հակառակ պարագայում իրենք էլ ստիպված կլինեն դիմել նմանատիպ քայլերի ու ինքնապաշտպանության:

Նշենք, որ լուրը հաստատել է նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Facebook-ի իր էջում նա գրառել է.

«Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»: