19.04.2025
Ոստիկանությունը հայտնաբերել է ռուսական ռազմաբազայից հեռացած զինծառայողին
prev Նախորդ նորություն

Գլխավոր դատախազ. Խաղաղ կարգավորում հնարավոր է միայն, եթե զինված խումբը զենքը վայր դնի

Խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե զինված խումբը հնարավորինս շուտ զենքը վայր դնի: Այս մասին Շանթ հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Նրա խոսքով, այդպիսով կլուծվի նրանց նկատմամբ քրեական հետապնդման խնդիրը, ինչպես նաև կմեղմվեն բոլոր բացասական հետևանքները:

«Իմ պատկերացմամբ դա միակ ճանապարհն է կարգավորելու ոստիկանության պարեկա-պահակային գնդի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը»,- ասել է նա:

Հիշեցնենք, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գունդը գրավել են հուլիսի 17-ին: Ամեն օր Երևանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ ի աջակցություն ընդդիմադիրների, որոնք շարունակում են գրավված պահել տարածքը: Նրանց պահանջները անփոփոխ են՝ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ինչպես նաև Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա:
Ավետիսյան. Ոտքից վիրավորում է ստացել Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլը)
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար