21.04.2025
Մոսկվայում կայացել է Ռուբեն Ռուբինյանի և ՌԴ փոխարտգործնախարարի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Հունվարի 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Հունվարի 11-ին Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են։


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.


Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝


Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ


Վահան Վաչագանի Բաբայանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային


Արթուր Արտյոմի Մխիթարյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային»,-ասված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։


 


 


 

Հաստատվել է հայ-թուրքմենական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար