24.11.2024
Վրաստանի տնտեսությունը 2022 թվականին կաճի 5-5,5 տոկոսով. Համաշխարհային բանկ
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ստացել է Տոկաևի՝ ՀԱՊԿ առաքելության ավարտի մասով հանձնարարականներ տալու խնդրանքը

Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ:


ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին:


Խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կորոշվի հունվարի 13-ին կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստի ընթացքում: