23.11.2024
Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կկազմի 4,8 տոկոս. Համաշխարհային բանկ
prev Նախորդ նորություն

Հեշտացվում է աղետների հետևանքների վերացման համար իրականացվող պետգնումների ընթացակարգը

Կառավարությունն առաջարկում է թեթևացնել պետգնումների ընթացակարգը՝ օպերատիվ լուծումներ ապահովելու անհրաժեշտության դեպքում։


Տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր՝ հունվարի 12-ին, քննարկել եւ հավանություն է տվել «Պետական գնումների մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխություններին:


Ներկայացնելով օրինագիծը՝ ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրեց, որ օրինագծով հնարավորություն է ընձեռվում արագ արձագանքելու արտակարգ իրավիճակների հետեւանքով առաջացած խնդիրներին:


Գործող կարգավորումը նախատեսում է, որ շինարարական աշխատանքների համար միջոցները հատկացվում են փորձաքննություն անցած նախագծային-հաշվարկային փաստաթղթերի հիման վրա, իսկ ընթացակարգի կազմակերպման ընթացքում դրանք սահմանվում են որպես ձեռքբերման առարկայի տեխնիկական հատկանիշներ: Սակայն արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում սահմանափակության լույսի ներքո գործնականում անհնար է դառնում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի օպերատիվ մշակման և հավաքման ապահովումը։


Ուստի առաջարկվում է շինարարական աշխատանքների համար միջոցների հատկացման գործընթացներն իրականացնել առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և կառավարության որոշման հիման վրա այն դեպքերում, երբ առկա է մարդկանց բնականոն կենսագործունեության, մարդկային և նյութական էական կորուստների, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասի վտանգ:


Տնտեսական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ներկայացված օրինագծին: