24.11.2024
Երևանում հայտնաբերվել է բանկերից մեկի վարչության պետի դին
prev Նախորդ նորություն

Հայաստանում տնտեսական աճը 2022 թվականին կկազմի 4,8 տոկոս. Համաշխարհային բանկ

Հայաստանում տնտեսական աճը, ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսման, 2022 թվականին կլինի 4,8%, թեև կառավարությունը այս տարվա համար թիրախավորել է առնվազն 7% աճ:


Համաձայն ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցի՝ Հայաստանում աճը կարագանա 2023 թվականին։ «2023-ին էլ ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 5,4%», - ասված է կանխատեսման մեջ:


Զեկույցում նշվում է, որ հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023-ին տնտեսական աճը:


«Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ»,- ասված է զեկույցում։


Հատկանշական է, որ Հայաստանի կառավարությունը 2022-ի բյուջեում թիրախավորել է տարեկան առնվազն 7% տնտեսական աճը, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9%։


ՀՀ կենտրոնական բանկը 2022-ի համար կանխատեսել է 5,3% տնտեսական աճ։