24.11.2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 12, մահվան՝ 3 նոր դեպք
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցում

ԵՄ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին նոր միջադեպերի եւ զոհերի մասին հաղորդագրություններով: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։


«Խորապես մտահոգված եմ հայ-ադրբեջանական սահմանին նոր միջադեպերի եւ զոհերի մասին հաղորդագրություններով։ Կողմերի համար կարեւոր է ապաէսկալացիան եւ մատչելի մեխանիզմների լիարժեք օգտագործումը, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության միջեւ թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին», - գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:


Նրա խոսքով, ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ ուժերը տարանջատելու համար եւ կրկին հայտարարում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման հարցում լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին:


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին Ադրբեջանի զինված սադրանքի արդյունքում 5 հայ զինծառայող է վիրավորվել և սպանվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է կենդանի ուժի մեկ կորստի մասին։