24.11.2024
ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցում
prev Նախորդ նորություն

Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:


Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։


«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են Հանրապետությունում իրադրության կարգավորմանը:


Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը եւ 2021 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարություններում, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին արձանագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում շփումների շարունակման մասին։