20.04.2025
Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների հիմնական խնդիրը ջրագծի թունավորումը թույլ չտալն է
prev Նախորդ նորություն

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 12, մահվան՝ 3 նոր դեպք

Հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել:


Ինչպես հայտնում են Արցախի ԱՆ-ի մամուլի ծառայությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 549 քաղաքացու հետազոտություն, որից 41-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 3 մահ:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


 

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար