24.11.2024
ԵԱՀԿ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ուժի կիրառումից
prev Նախորդ նորություն

Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների հիմնական խնդիրը ջրագծի թունավորումը թույլ չտալն է

Ալմաթիում Հայաստանի խաղաղապահների ստորաբաժանման հիմնական խնդիրներից մեկը դարձել է ահաբեկիչների կողմից տեղական ջրագծի թունավորումը թույլ չտալը:


Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար մայոր Հայրապետ Մկրտչյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«"Բարեկամություն" ջրամբարի հիմնական խնդիրներից մեկը ջրից թունավորում թույլ չտալն էր», - հայտարարել է նա: Նրա խոսքով՝ դա ռազմավարական օբյեկտ է եւ վարակվելու տեսական սպառնալիք է եղել։


Հայաստանի խաղաղապահները Ալմաթիում զբաղվում են ոչ միայն «Բարեկամություն» ջրամբարի պահպանությամբ, այլեւ ապահովում են խոշորագույն արտադրողներից մեկի անվտանգությունը:


2022 թվականի հունվարի 6-ին ընդունված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմանը համապատասխան, Ղազախստան սահմանափակ ժամանակով իրադրության կայունացման եւ կարգավորման համար ուղարկվել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր:


Խմբավորման կազմում ընդգրկված են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները: Ներկայումս ռուսական ստորաբաժանումների հիմնական խնդիրը Ալմաթիի շրջանում հիմնական ռազմավարական օբյեկտների պաշտպանության տակ վերցնելն է: