24.11.2024
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ՀՀ 2 զինծառայողի սպանության համար
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ուժի կիրառումից

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից եւ բովանդակային երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:


Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահի մամուլի խոսնակ Բարտուշ Կեմպինսկին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԵԱՀԿ-ն գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական սադրանքը:


«Մենք ուշադիր հետեւում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից, բովանդակային երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, մտադիր է աշխատել գործընկերների հետ, որպեսզի վերականգնի եւ ամրապնդի մեր ջանքերը տարածաշրջանում խաղաղության, կայուն զարգացման եւ տարածաշրջանային զարգացման ապահովման ուղղությամբ: Այդ առումով մենք կաջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - ասել է նա։


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 11-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով հինգ վիրավորների եւ երկու զինծառայողների մահվան մասին: