24.11.2024
Մասիսի բնակարաներից մեկում հայտնաբերել են մոր և դստեր դիեր
prev Նախորդ նորություն

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները հունվարի 7-ին, ժամը 18.30-ի սահմաններում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Ջաջուռ գյուղից բերման են ենթարկել Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։


Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ:


«Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։ Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։