16.04.2025
Ռոբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Մասիսի բնակարաներից մեկում հայտնաբերել են մոր և դստեր դիեր

Այսօր՝ հունվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16։40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։


Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։


Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


 

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան