24.11.2024
Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ևս մեկ հայ զինվոր. ՊՆ

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով:


Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։


Հաղորդվում է, որ երկու վիրավոր զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր ադրբեջանական զինուժի սադրանքի հետևանքով 5 վիրավորի և 2 զինծառայողի մահվան մասին: