22.04.2025
Թուրքիայում ևս երկու գեներալների են ձերբակալել
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Օբամայի օրոք Մոսկվան ու Վաշինգտոնը չեն պայմանավորվի Սիրիայի հարցում

ԱՄՆ-ի ու ՌԴ-ի բանակցությունները Սիրիայի վերաբերյալ դժվար թե շոշափելի արդյունքների հանգեցնեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հեռացող վարչակարգի օրոք:

Այն նույն ժամանակ ուժեղանալու են տարածաշրջանային խաղացողների՝ Իրանի ու Թուրքիայի դերակատարումը սիրիական հանգույցի լուծման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-Իսլամական աշխարհ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախահահ Շամիլ Սուլթանովը:

Նրա խոսքով, Մոսկան ու Վաշինգտոնը մոտակա ժամանակներս չեն կարող պայմանավորվել Սիրիայի հարցով, քանի որ այսօր ոչ ոք չի համարում Օբամայի հեռացող վարչակազմը պայմանավորվածությունների ընդունակ: Ըստ նրա, Մոսվկային ու Վաշինգտոնին ներքաղաքական պատճառներով այժմ ձեռնտու է բանակցային գործընթացի իմիտացիան: Ըստ փորձագետի, միջսիրիական կարգավորման համափարկան պլան չունեն ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ը:

Նա կանխատեսում է տարածաշրջանային խաղացողների՝ Իրանի ու Թուրքիայի դերակատարման մեծացում: Փորձագետը հավելել է, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի դերակատարումը մեծանալու ու բոլոր նախանշված նախագծերը կյանքի են կոչվելու, փոխանցում է РИА Новости-ն:
Իրանագետ. Պուտին-Ռոհանի բանակցությունները վերաբերվելու են տնտեսական հարցերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան