22.04.2025
Վերլուծաբան. Օբամայի օրոք Մոսկվան ու Վաշինգտոնը չեն պայմանավորվի Սիրիայի հարցում
prev Նախորդ նորություն

Իրանագետ. Պուտին-Ռոհանի բանակցությունները վերաբերվելու են տնտեսական հարցերին

Բաքվում օգոստոսի ութին կայանալու է ՌԴ-ի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոուհանիի հանդիպումը: Ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մահմուդ Վաեզիի խոսքով, այդ հանդիպումն երկկողմ հարաբերությունները կբարձրացնի նոր մակարդակի վրա:

Իրանագետ, քաղաքագետ-արևելագետ Կարինե Գևորգյանը հայտարարել է, որ Իրանն իր տարածքով թույլ է տալիս անցնելու անգամ Կալիբր հրթիռները Կասպից ծովով: Բացի այդ, վերջերս ՌԴ-ը Իրանին է մատակարարել նաև ՀՕՊ-ի С-300 համակարգեր: Նրա խոսքով, ՌԴ-ը ձգտում է ընդլայնել տնտեսական հարաբերություններրը ՌԴ-ի հետ և ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին: Բաքվում քննարկվելու են Թուրքիայի տարածքով՝ Տրանսանատոլիական գազամուղով ռուսական գազի տարանցման հարցերը: Այն որոշակի չափով կարող է դառնալ այլընտրանք Հարավային հոսքին:

Գևորգյանը նշել է, որ բանակցությունները վերաբերվելու են ոչ միայն գազային հարցերին, այլ նաև տնտեսական կոմունիկացիայի: Այստեղ մտնում է նաև Նոր Մետաքսի ճանապարհի հարցը: Առկա է երեք ուղղություն՝ հյուսիսայինը ՌԴ-ով, հարավային՝ Հնդկական օվկիանոսով ու Պարսից ծոցով ու մայրցամաքային, որը հետաքրքիր է նաև ՌԴ-ին, Ադրբեջանին ու Իրանին:
Թրամփ. Ղրիմը նախընտրել է լինել ՌԴ-ի հետ և դա ԱՄՆ-ը պետք է հաշի առնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան