8.04.2025
Մահացել է Ռազմիկ Դավոյանը
prev Նախորդ նորություն

ՔՊ-ն Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրի

Հունվարի 11-ին Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում է եղել նաեւ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:


ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով. «Տեւական ժամանակ է մենք ականատեսն ենք մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միեւնույն անձը եւ մերժվել հանձնաժողովի կողմից»: Նշվել է, որ բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ներկայացրել են բոլոր այն հիմնավորումները, ըստ որոնց` ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին:


Արթուր Հովհաննիսյանն արձանագրել է` 2021 թվականի դեկտեմբերի 7-ի նիստի ընթացքում հայտարարվել է, որ «Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրում: Այս դեպքում, ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի, տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը` այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը:


Խմբակցության քարտուղարը տեղեկացրել է, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին եւ 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել եւ առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել:


«Չնայած այս հանգամանքին եւ ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակ, եւ որպես վերը նշվածի ապացույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել` այն թողնելով թափուր»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:


Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հանձնաժողովն այուհետ հարցի վերաբերյալ նիստ կգումարի միայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի թեկնածու:

Մանկապարտեզներ, ճանապարհներ. 2018-21 թթ.-ին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը