22.11.2024
Որոշ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական արարքները․ ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք. մահացել է 4 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 129 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 255 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 586 737, վերջին մեկ օրում` 5164 նոր թեստավորում:



Փաստացի այս պահին բուժվում է 3451 պացիենտ: Մեկ օրում ավելացել է 22-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 332 304 անձ` վերջին մեկ օրում 103 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7989 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: