4.09.2025
Առաջնային են մնում անվտանգային հարցերը. Արայիկ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Հինգ մարզերի ճանապարհներին մերկասառույց է. Լարսի ավտոճանապարհը բաց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից  հայտնում են, որ փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։


Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է։  Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։


Երևան-Սևան ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


 


 


 

Որոշ պաշտոնյաների հայտարարություններն օրինականացրել են ադրբեջանական արարքները․ ՄԻՊ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը