20.04.2025
«Իրավական ուղու» թիմը ստանձնել է Բաքվի գերությունից հետո կալանավորվածների պաշտպանությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է շուտով ստեղծվել. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ժամանակներս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:


Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողով ստեղծել Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:


«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ժամանակներս։ Որևէ անհաղթահարելի խոչընդոտ այս բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ճանապարհին չենք տեսնում», - ասաց նա։


ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանը հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրադրության սրման հենց սկզբից մայիսին հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր օգնությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համապատասխան բանակցային գործընթացի գործարկման հարցում:


«Նշեմ, որ միջադեպերն ուղղակի կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է ստացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ», - ընդգծել է նա։

Երեխաների մահացության ցուցանիշները փաստում են շեղում ԿԶ նպատակներին հասնելու ճանապարհից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար