25.11.2024
Իրանը Կապանում հյուպատոսություն կբացի
prev Նախորդ նորություն

«Իրավական ուղու» թիմը ստանձնել է Բաքվի գերությունից հետո կալանավորվածների պաշտպանությունը

«Իրավական ուղու» փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը եւ Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը:

«Տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։

Նշենք նաեւ, որ Ռոբերտ Նալբանդյանն ունի երեք անչափահաս երեխա, իսկ ադրբեջանական գերության ընթացքում ծեծի հետեւանքով ստացել է կողոսկրերի կոտրվածք»,- ասվում է հաղորդագրության մեջ: