25.11.2024
ՄԻՊ-ն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը
prev Նախորդ նորություն

Պուտինը շնորհավորել է նախագահ Սարգսյանին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:


Ռուսաստանի նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա։ Վստահ եմ, որ գալիք տարում երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը հետագա զարգացում կստանան՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:


Մաղթում եմ ձեզ, հարգելի Արմեն Վարդանի, Ձեր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»: