26.11.2024
Նախագահ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ անդամներին
prev Նախորդ նորություն

Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթը շնորհավորել Է ՌԴ խաղաղապահներին Ղարաբաղում

Հյուսիսային նավատորմի երգի եւ պարի համույթի արտիստները ժամանել են Ռուսաստանից եւ շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր դիտակետերում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներին: Համույթի գեղարվեստական անձնակազմը հանդես է եկել նոր ստեղծագործական ամանորյա ծրագրով ռուս խաղաղապահների համար:


Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտնել Է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


«Այսօր մենք շնորհավորում ենք մեր խաղաղապահներին գալիք Ամանորի կապակցությամբ։ Նրանց համար ժամանել է Հյուսիսային նավատորմի երգի-պարի համույթի համերգը, ինչպես նաև նրանց նվիրեցինք մեր հայրենիքի փոքրիկ մի մասնիկը՝ ամանորյա եղևնին։ Համույթի համերգները կտևեն մինչև ամանորյա տոների ավարտը։ Մենք նրանց հետ կանցնենք բոլոր պահակակետերը և ուղեկալները։ Յուրաքանչյուր զինծառայողի կշնորհավորենք Ամանորը եւ նրանց ամանորյա նվերներ կնվիրենք», - պատմել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Պոլյուխովիչը։


Նոր 2022 թվականի տոնակատարության նախօրեին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ծառայության եւ տեղակայման վայրերում Շնորհավորանքներ եւ ամանորյա նվերներ են ստանում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից, հասարակական կազմակերպություններից եւ հիմնադրամներից: