Աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում՝ պնդում է ՀՀ ԱՆ
ՍԴ-ն հակասահմանդրական է ճանաչել Առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը. սակայն պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, և աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը:
«Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»,-հայտնել են նախարարությունից: