25.11.2024
Վահե Հակոբյանն ու Սեյեդ Ֆարշադանին քննարկել են ՀՀ և Իրանի միջև տնտեսական կապերի զարգացումը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. վարակվելու 137 նոր դեպք, 12 մահ մեկ օրում

Հայաստանում դեկտեմբերի 21-ին կորոնավիրուսով վարակվելու 137 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 845 դեպքի:  


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 503 039, վերջին մեկ օրում` 5 932 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5 309 պացիենտ: Մեկ օրում նվազել է 204-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 329 128 անձ` վերջին մեկ օրում 329 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7 914 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1494 է: