25.11.2024
Արկտիկական ցուրտ է գալիս. օդի ջերմաստիճանը կնվազի 14-16-ով
prev Նախորդ նորություն

Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման քննարկման գործընթաց սկսելու մասին լուրը կեղծ է. ՀԷՑ

Անհայտ անձանց կողմից բացված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆեյսբուքյան կեղծ էջից հայտարարություն է տարածվել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ քննարկման գործընթաց սկսելու մասին։ Այս մասին ասվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտարարության մեջ։


"Մեկ անգամ եւս հարկ ենք համարում հիշեցնել, որ սակագների վերանայման գործառույթը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության դաշտում է, սակագների փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունն էլ հասանելի է Հանձնաժողովի կայքում",- ասված է հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր, որ փետրվարից հավանաբար էլեկտրաէներգիայի սակագինը  կթանկանա։