25.11.2024
Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին երկու ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» ավագանու հերթական նիստին չի մասնասկցելու քաղաքական ճգնաժամի պատճառով

Հարգելի երևանցիներ, հաշվի առնելով Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի միջև առկա քաղաքական ճգնաժամը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցի դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ին կայանալիք ավագանու հերթական նիստին: Այս մասին հայտարարություն է տարածել «Իմ քայլը» խմբակցությունը։


«Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր հարցեր ինչպիսիք են՝ Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի, զարգացման ծրագրի և մի շարք այլ կարևոր նախագծեր, այդ կապակցությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 22-ին նոր քաղաքապետի ընտրությունից հետո, մինչև տարեվերջ, կհրավիրվի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվեն և կընդունվեն վերոնշյալ նախագծերը»,- նշված է հայտարարությունում։