25.11.2024
Այս տարի արձանագրել ենք հայ-վրացական առևտրաշրջանառության ավելի քան 40% աճ․ փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

ԿԲ և KfW միջև ստորագրվել է €70 մլն վարկային պայմանագիր

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին 2020 թ․ համաձայնագրի շրջանակում դեկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և գերմանական KfW բանկի միջև ստորագրվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորման ծրագրի 3-րդ փուլի վարկային պայմանագիրը, որն ուղեկցվելու է տեխնիկական օժանդակության միջոցառմամբ։


Կենտրոնական բանկից հայտնում են, որ պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 70 միլիոն եվրո, որն, ըստ էության, մինչ օրս հայ-գերմանական միջկառավարական համագործակցության շրջանակում ՀՀ ԿԲ-ի և KfW-ի միջև կնքված ամենախոշոր վարկային պայմանագիրն է։


Պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, փոխդեսպան Կլաուս Վելդելբերգերը, KfW բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային տնօրեն Բիրգիթ Հոլդերիդ-Քրեսսը, այլ հրավիրված հյուրեր։