5.04.2026
Արցախում էականորեն մեղմացնում են կարանտինի պայմանները. Արտակ Բեգլարյան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում դադարեցրել են Թուրքիայից 60 հազար տոննա խաղողի և 10 հազար տոննա նռան ներկրումը

«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է Թուրքիայից և Իրանից որոշ տեսակի բանջարեղենի ու մրգերի ներմուծումը Ռուսաստան:


Արգելքի տակ է հայտնվել այդ երկրներից կիտրոններ, մանդարիններ, պղպեղ, խաղող եւ նուռ արտադրող 33 արտադրողների արտադրանքը։ Ինչպես պարզաբանել են «Ռոսպոտրեբնադզորում», դրանում հայտնաբերվել են 12 թունաքիմիկատների մնացորդային քանակներ, որոնցից 10-ը չի կարելի կիրառել Ռուսաստանում:


«Այնպիսի թունաքիմիկատների կոնցենտրացիաները, ինչպիսիք են քլորպիրիֆոսը, ացետամիպրիդը, որոնք վտանգավորության երկրորդ դասի նյութեր են, տարբեր տեսակի սննդամթերքներում գերազանցել են ավելի քան երկու անգամ», — հայտարարել են գերատեսչությունում:


Ռուսաստան ներմուծման համար թույլ չեն տվել մոտ 60 հազար տոննա թուրքական խաղող եւ ավելի քան 10 հազար տոննա նուռ:


Ընդգծվում է, որ մարմնի 20 կիլոգրամ զանգված ունեցող երեխայի համար քլորպիրիֆոս պարունակող մեկ միջին մանդարինի օգտագործումը կարող է հանգեցնել միջին օրական դոզան 2,5 անգամ գերազանցելու եւ թունավոր ազդեցությունների դրսեւորման, իսկ խաղողի օգտագործումը, որում ացետամիպրիդի հայտնաբերված կոնցենտրացիան 2,4 անգամ գերազանցում է հիգիենիկ նորմատիվը, հաշվի առնելով ացետամիպրիդի թունաբանական հատկությունները, կարող է առաջացնել օրգանիզմի սուր թունավորում ինչպես երեխայի, այնպես էլ մեծահասակ մարդու համար:


 

Արցախի նախագահն ու ԱԺ խմբակցությունները քննարկել են արտաքին ու ներքին մի շարք խնդիրներ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար