21.04.2025
ՌԴ-ում դադարեցրել են Թուրքիայից 60 հազար տոննա խաղողի և 10 հազար տոննա նռան ներկրումը
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահն ու ԱԺ խմբակցությունները քննարկել են արտաքին ու ներքին մի շարք խնդիրներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում:


Ինչպես հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:


Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին և այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով:

«Կանաչ ուղով». Ինչպես են անցնելու Վերին Լարսը ԵԱՏՄ երկրներից Հայաստան եկող բեռնատարները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար