ՀՀ փոխվարչապետը և Կոպիրկինը քննարկել են «Ռոսատոմի» գործակցությանն առնչվող հարցեր
Դեկտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով դեսպանին՝ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունները՝ արտահայտելով իր պատրաստակամությունը նպաստելու դրանց խորացմանն ու զարգացմանը:
Փոխվարչապետը նշել է, որ նախորդ կարգավիճակում երկկողմ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել և լավ փորձ է կուտակվել նույն ձևով շարունակելու և հաջողություններ գրանցելու համար:
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության լայն օրակարգ է ձևավորված, և բոլոր նախադրյալները կան ընթացիկ ծրագրերն առաջ տանելու և նոր նախաձեռնությունների համար:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, տրանսպորտային հաղորդակցության, տեխնոլոգիական զարգացման ոլորտներում:
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկայի բնագավառում ընթացող և նախանշվող ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ Կառավարության և «Ռոսատոմի» գործակցությանը: