21.04.2025
ԱԱԾ. «Սասնա ծռերի» հետ կապված անձանց խումբ է ձերբակալվել
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Վարուժան Ավետիսյան. «Սասնա ծռեր» խումբը պատանդներին ազատ կարձակի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան