Մարդիկ, ըստ իրենց ձգտումների ու կենսական կոչման, տարբեր աստիճանակարգերում են գտնվում։ Կենսակերպի ինչ առաջնահերթություններ կան.1-ին աստիճան. կերակուր եւ սեքս,2-րդ աստիճան. փող եւ հարստություն3-րդ աստիճան. փառք եւ ճանաչում,4-րդ աստիճան. գիտելիք,5-րդ աստիճան. գոյության իմաստի ճանաչում։Ազգերի ճակատագիրը փոխկապակցված են նրան, թե ընտրախավում ու կառավարիչների շրջանում որ աստիճանակարգի անգամներ են որոշում ընդունում։ Հայաստանի քաղաքական դաշտն հիմնականում բաղկացած է 1-ին, եւ 2-րդ խմբի անձանցից, երբեմն, հազվադեպ, հանդիպում են երրորդ խմբի ներկայացուցիչներ։ 4-րդ խմբի թեկուզ փոքրիկ, շատ փոքրիկ, ազդեցությունը որոշումների ընդունման վրա, կարող է Հայաստանին առաջ մղել, բայց կարող ենք, թեկուզ, 3-րդ խմբով մի կերպ յոլա գնալ, դա էլ է մեզ համար ճոխություն։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյան