29.09.2024
Բոլոր կարգի սահմաններն անցած իշխանությունը շարունակում է քաղաքական բռնաճնշումները
26.03.2024
Բոլոր կարգի սահմաններն անցած իշխանությունը շարունակում է քաղաքական բռնաճնշումները

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ: Այս մասին հայտնում է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:«Բոլոր կարգի սահմաններ անցած իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը, իսկ ՀՀ-ում ներկայացված և ավանդաբար մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից խոսող տարբեր դիվանագիտական առաքելություններ շարունակում են անտեղյակ ձևանալ:Հիշեցնեմ, որ 9 ամսից ավելի անազատության մեջ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ նրա և մյուս տղաների գործով դատական նիստերը վաղուց խեղկատակության են վերածվել»,- գրել է Աբրահամյանը: