19.03.2026
ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրելու իրավասությունը պետք է վերապահել ընդդիմությանը
30.03.2023
ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրելու իրավասությունը պետք է վերապահել ընդդիմությանը

Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։ «Այս ժեստով իշխանությունը կապացուցեր, որ հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և հանձնառու է Հայաստանում երաշխավորել և պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն պետք է բավարարի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պահանջներին և չափանիշներին: Ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իրական հակակշիռ կլիներ իշխանական իրավապահ համակարգին: Բայց դե ունենք այն, ինչ ունենք . . .», - գրել է նա։