Ըստ միջազգային կարգի, եթե օրինական իշխանությունը վտանգի մեջ է գտնվում, ապա կարող է այլ երկրի զինված կոնտինգենտ հրավիրել ներքին թշնամիներից պաշտպանվելու համար։ Այս մասին հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ապա շարունակում. "Ալիեւի հայտարարությունն, ի պաշտպանություն գործող ռեժիմի, այս տեսանկյունից է պետք դիտարկել։Հրաժարական չտալով, գործող վարչապետը Հայաստանն ադրբեջանական( իմա’ թուրքական) օկուպացիայի վտանգի առջեւ է կանգնեցրել։ Այս հայտարարությունը նաեւ ցույց է տալիս, թե ովքեր են գործող ռեժիմի իրական հովանավորները։ Մենք պետք է մտնենք իրավական դաշտ եւ գործող վարչապետը պետք է օրինական կարգով հրաժարական տա, հասկանալով, որ ինքն այլեւս անընդունելի է, իր ժամանակը սպառվել է",- գրել է քաղաքագետը։