30.09.2024
Չի բացառվում, որ Ադրբեջանը Ասկերանում կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա
19.09.2023
Չի բացառվում, որ Ադրբեջանը Ասկերանում կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նոր գրառում է կատարել, որում նշում է. "Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա ՌԷՊ միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ: Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել: Իրականությունը սակայն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ:ՊԲ-ն արդեն տվել է, որ Ադրբեջանը Ասկերանի շրջանում տեղակայված դիրքերի ուղղությամբ ականանետ է կիրառել, սակայն ադրբեջանական տեղեկատվական սադրիչ նախապատրաստությունը հաշվի առնելով, չի բացառվում, որ Ադրբեջանը այդ կամ մեկ այլ ուղղությամբ այլ ագրեսիվ քայլերի կգնա:Իրադրությունն ընդհանուր առմամբ լարված է և այն դերակատարները, ովքեր շահագրգռված են իրավիճակի կայունությամբ պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկեն",- գրել է ընդդիմադիր պատգամավորը: