7.10.2025
Նիկոլ Փաշինյանը նահանջեց հայտարարագրման թեմայից. նոր օրինագիծ է մշակվում
prev Նախորդ նորություն

Հարգանքի փոխարեն՝ իրավական ճնշում

Իշխանությունը 1-ամսյա կալանքի տարավ Արսեն Ղուկասյանին, մի մարդու, ով իր բազմաթիվ բախտակիցների հետ պայքարում է 44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած անձանց անձանց իրավունքների և ճակատագրի պարզման ուղղությամբ:


Այս մարդկանց 5 տարի է իշխանությունը փորձում է մոլորեցնել, ստել հավաստիացնելով, թե աշխատում են, ճշտում են, սակայն իրականում սրա տակ մեծ բլեֆ է:


Առնվազն 5 ծնող գիտեմ, որոնց իշխանությունը բանտի դուռ է հասցրել միայն այն բանի համար, որ նրանք հաստատակամ են, պահանջատեր են ու հետևողական և պայքարում են հանուն արդարության ու ճշմարտության:


Երկրի համար ճակատագրական պահին զենք վերցրած ու ճակատ մեկնած մարդիկ արժանի են ամենաբարձր հարգանքին, սակայն ի հեճուկս դրան, իշխող ռեժիմը ճիշտ հակառակն է վարվում` նսեմացնում է նրանց դերը, իսկ ընտանիքի անդամներին, մերձավորներին հետապնդման ենթարկում:


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան


 

Ընտրովի արդարադատություն և քաղաքական վենդետա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ parliament.am
06.10.2025
44-օրյա պատերազմի զեկույցը «արխիվացնելու» որոշումը թելադրված է օրենքով. պատգամավոր