Արցախյան վերջին պատերազմի ժամանակ «միջազգային հանրությունը» լռում էր. այսօր Դոնբասի պատերազմում կրկին լռում է։ ԱՄՆ-ը բացեիբաց ասաց, որ չեն միջամտի, իսկ ողջ «քաղաքակիրթ աշխարհը» սահմանափակվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով։ Սա է նրանց «պատասխանը»: Երբ Հադրութում գլուխներ էին կտրում, իսկ Ստեփանակերտի հիվանդանոցը ռմբակոծվեց, նրանք նույնիսկ պատժամիջոցներ չկիրառեցին Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրում է փորձագետ Սերգեյ Մելքոնյանը։ «Սա ցուցիչ է նրանց համար, ովքեր նստած են Երևանում և մտածում են, որ «աշխարհը թույլ չի տա Թուրքիային և Ադրբեջանին գրավել Սյունիքը»։ Այսօր դա կարող են կանխել միայն Ռուսաստանն ու Իրանը։ Բայց դա դեռ այսօր: Ուստի միակ երաշխավորը բանակն է։ Հզոր, կանոնավոր բանակը և ոչ թե գեղեցիկ լուսանկարային «պրոֆեսիոնալ» պայմանագրային բանակը, որին նախատեսվում է անցնել»,- գրել է նա։