22.11.2024
Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ
prev Նախորդ նորություն

«Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն այսօրվա իրականության մեջ լինել չի կարող

«Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն Հայաստանի այսօրվա իրականության մեջ լինել չի կարող։ Այս կարծիքին է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ պետության, ազգի, Արցախի հիմքերը քանդողների հետ «կառուցողական աշխատանքի» դաշտ չկա։

«Ինչի՞ն օգնել, քանդելու՞ն, ծախելու՞ն, տրվելու՞ն, ստորանալու՞ն, ոչնչանալու՞ն։
Կառուցողական օրակարգ այս իրավիճակում ընդդիմությունը չի կարող ունենալ, ով ունեցավ՝ մեռած է, ծախված է, հոգնած է, պղծված է, անիծված է…

Այս քաղաքական իրականությունը ծնվել է Եռաբլուրից:

Չպետք է թույլ տանլ, որ գործող կապիտուլյանտ իշխանությունները «ծածկադմփոց» անեն պատերազմն ու պատերազմի հետևանքները:

Չպետք է թույլ տալ, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավ»,- գրել է Աշոտյանը: