Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը
Այսօր Լաչինի միջացքում տեղի է ունեցել հերթական սադրանքը: Ինչպես գրում է ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը, իրեն լրագրող համարող, բայց իր խոսքում իրեն զինվորական համարող «լրագրողը» սադրիչ փորձ է արել իբր գնալ Ստեփանակերտ:
«Նախ, փորձել է «մեր հողեր» ձևակերպմամբ հիմնավորել իր ցանկությունը՝ հետո փորձ արել քաղաքական ենթատեքստ տալ էս ամենին:
Այնինչ պատկերը լրիվ այլ հենք ունի.
Ամեն կերպ փորձում են Ադրբեջանում գորձող հակառուսական ջրաղացին ջուր լցնել, ցույց տալ (հասարակ մարդկանց), որ ՌԴ խաղաղապահները հայկական դիրքերից են հանդես գալիս, այն ինչ Խաղաղապահների գործառույթը հենց կայանում է նրանում, որ թույլ չտան նման դեպքերի վատ հետևանքներ:
Մեկ այլ սադրանքի հող նախապատրաստել՝ օրինակ թվով 10-20 «քաղաքացիական անձանց» Ստեփանակերտ գնալու ցանկության պատճառաբանմամբ նորից խափանեն Լաչինի միջանցքի անց ու դարձը:
Խաղաղապահներից որևէ «խոսք քաշեն» (օրինակ՝ «դուք իրավունք չունեք այստեղ գտնվելու») և դա իրենց քարոզչական մեքենայով պտտեն:
Եվ այլն...
Հ.Գ. Քանի ունենք Հայաստանի կառավարության նման թշնամուն բանավոր պայմանավորվածությամբ հողեր ու ճանապարհներ հանձնող կառավարություն՝ կանգնած ենք ցեղասպանության ամենալուրջ վտանգի առաջ…»,- գրել է Դավթյանը: